«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծում է, որ այս մրցաշրջանում իր թիմը լավ հնարավորություն ունի տեղ զբաղեցնելու Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում:
Անհաջող մեկնարկից հետո «կաչաղակները» սկսեցին կարևոր հաղթանակներ տանել և այժմ գտնվում են մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում:
«Նյուքասլը» հաղթել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են «Չելսին», «Տոտտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը»: Պարդյուն կարծում է, որ իրենք ունեն անհրաժեշտ բոլոր որակները, որպեսզի մրցաշրջանն ավարտեն ուժեղագույն քառյակում:
-Երբ մենք, «Էվերթոնը», «Սաութհեմպտոնը» և «Սուոնսին» այսպես ուժեղ ենք խաղում, թոփ ակումբները կարող են սայթաքել և դուռ բացել մեզ համար:
Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք շարունակել նույն ոգով: Եկեք սպասենք մինչև ապրիլ: Հուսով եմ, որ այդ ժամանակ մենք առաջատարների խմբում կլինենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Daily Mirror.