«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Սևիլյայի» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի տրանսֆերը: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար «կարմիրները» վճարել են 12 մլն ֆունտ:
«Լիվերպուլը» Մորենոյին հետևում էր մի ամբողջ տարի: «Սևիլյան» ոչ մի կերպ չէր ցանկանում իջեցնել իր պաշտպանի տրանսֆերային արժեքը, ինչի պատճառով այսքան ձգձգվեց նրա տեղափոխությունը:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Մորենոն «Սևիլյային» օգնեց հաղթել Եվրոպա Լիգան իսկ Պրիմերայում զբաղեցնել հինգերորդ հորզիոնականը: Մորենոն իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է երեք հանդիպման:
-Իմ կարծիքով՝ «Լիվերպուլն» Անգլիայի ամենամեծ ակումբն է, և ես չէի կարող բաց թողնել նրանց միանալու հնարավորությունը: Ես խոսել եմ Խավի Ալոնսոյի, Խոսե Էնրիկեյի և Ալվարո Արբելոայի հետ, և նրանք ասել են, որ սա յուրահատուկ ակումբ է, որն ունի հավատարիմ երկրպագուներ: Ես շատ ուրախ եմ «Լիվերպուլ» տեղափոխվելու համար,- ասել է Մորենոն: