«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Ռեալ Բետիսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեխանդրո Պոսուելոյի ձեռքբերման մասին: Գործարքի արժեքը չի հաղորդվում:
21-ամյա Պոսուելոն, ով Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, երեք տարվա պայմանագիր է ստորագրել ուելսյան ակումբի հետ և դարձել Միքայել Լաուդրուպի թիմի 7-րդ իսպանացին:
«Սուոնսիում» Ալեխանդրոն միացել է իր հայրենակիցներ Անխել Ռանխելին, Ժորդի Ամատին, Պաբլո Էռնանդեսին, Չիկոյին և Միչուին:
-Դեռ երեխա ժամանակ ես երազում էի Պրեմիեր Լիգայում խաղալու մասին: «Սուոնսիի» հետաքրքրության մասին իմանալուց հետո սկսեցի հետևել նրանց խաղերին: Այս ակումբի խաղաոճը շատ հարազատ է ինձ,- ասել է Պոսուելոն: