«Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը հայտարարել է, որ ցանկանում է մնալ Պրեմիեր լիգայում, եթե անգամ հեռանա «ճայերի» կազմից:
Մաքալիստերն այս մրցաշրջանում «Բրայթոնի» առանցքային խաղացողներից է և վերջերս Արգենտինայի հետ հաղթել է Քաթարում կայացած աշխարհի առաջնության գավաթը:
Ալեքսիսին արդեն կապում են «Մանչեսթեր Սիթիի», «Տոտտենհեմի» և «Լիվերպուլի» հետ, իսկ 24 ամյա կիսապաշտպանը գերադասում է Պրեմիեր լիգայի հսկաներին, քան եվրոպական այլ թոփ-ակումբներին:
«Այս պահին ես վայելում եմ իմ ներկան «Բրայթոնում» և չեմ մտածում ապագայի մասին»։
«Ես կցանկանայի, որ իմ հաջորդ ակումբը լիներ Պրեմիեր լիգայից»,- ասել է Մաքալիստերը TyC Sports-ին տված հարցազրույցում։