• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալիսոնը բաց կթողնի առնվազն հինգ հանդիպում

Դարպասապահ Քևին Քելեհերը կարող է մասնակցել «Լիվերպուլի» առաջիկա 5 հանդիպումներին, իսկ ակումբի հիմնական դարպասապահը՝ Ալիսոնը, կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը:

Սկզբում «Լիվերպուլի» բժշկական շտաբը մեծ անհանգստություն ուներ Ալիսոնի վերաբերյալ, ով ազդրի վնասվածք էր ստացել անցած շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած խաղի վերջնամասում (1-1):

Բարեբախտաբար այդ մտավախությունները չհաստատվեցին: Խորը հետազոտությունը 31 ամյա բրազիլացու մոտ մկանային լուրջ վնասվածք չի հայտնաբերել։

Չորեքշաբթի օրը մամուլի հետ զրույցում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Ալիսոնը հաստատ բաց կթողնի հաջորդ երկու հանդիպումները, բայց հնարավոր է նաև ավելին։

Ըստ The Guardian-ի, Ալիսոնի վերականգնումը կտևի երկու շաբաթից մի փոքր ավելին, և «Լիվերպուլը» ակնկալում է, որ իր հիմնական դարպասապահը ժամանակին կվերադառնա Պրեմիեր լիգայի «Յունայթեդի» դեմ տնային հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:

Եթե ​​այս կանխատեսումն իրականանա, ապա Քելեհերը հնարավորություն կունենա մասնակցելու Եվրոպայի լիգայում՝ «ԼԱՍԿ»-ի և «Յունիոնի» դեմ խաղերին, ինչպես նաև Պրեմիեր լիգայում՝ «Ֆուլհեմի», «Շեֆիլդ Յունայթեդի» և «Կրիստալ Փելեսի» դեմ հակամարտություններում: