Այս շաբաթ «Հալլ Սիթիի» սեփականատեր Ասեմ Ալլամը կարող է իր ակումբը հանել վաճառքի, որը գնահատվում է 60 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հնարավոր է երկու սցենար. կամ եգիպտացի գործարարը իսկապես կորոշի վաճառել ակումբը, կամ նրա ղեկավարությունը կհանձնի իր որդի Էհաբ Ալլամին:
75-ամյա Ալլամը մինչ այժմ հիասթափված է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան արգելափակեց իր ակումբը «Հալլ Թայգըրս» անվանափոխելու առաջարկը: Սպասվում է, որ Ալլամն իր որոշման մասին կհայտնի այս հինգշաբթի: