«Ֆուլհեմի» սեփականատեր և նախագահ Մոհամեդ Ալ-Ֆայեդն իր ակումբը վաճառքի է հանել: Գործարարի ակումբը գնահատվում է մոտ 200 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 84-ամյա եգիպտացին այժմ ցանկանում է կյանքի մնացյալ տարիներն անցկացնել իր ընտանիքի հետ:
Ալ-Ֆայեդը վարձել է ֆինանսական հարցերով ֆուտբոլային փորձագետ Քեյթ Հարիսին, ով էլ լոնդոնյան ակումբը գնահատել է 150-200 մլն ֆունտ:
Ժամանակին Հարիսը Ռոման Աբրամովիչին օգնել է գնել «Չելսին», իսկ Ռանդի Լերներուին՝ «Աստոն Վիլլան»: