Ստենլի Մեթյուզն իր ֆուտբոլային ողջ կարիերայի ընթացքում, որը ձգվել է մինչև իր 50 տարեկան հասակը, ոչ մի անգամ դեղին քարտ չի ստացել և չի հեռացվել դաշտից:
Իր հրաժեշտի խաղի ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը նրան շնորհեց ասպետի կոչում, որը ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն էր:
Ավելացնենք, որ Սէր Մեթյուզը, ով հանդես է եկել «Ստոկ Սիթիում» և «Բլեքպուլում», նաև Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, որտեղ 1934-1957թթ-ին մասնակցել է 54 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ: