Անգլիացի ֆուտբոլիստ Այվոր Բրոդիսը մինչև այժմ համարվում է Անգլիայի առաջնության ամենարիտասարդ խաղացող մարզիչը:
1946թ-ին նա ընդամենը 23 տարեկան էր, երբ գլխավորեց «Կառլայլ Յունայթեդ» ակումբը: Բրոդիսը երեք տարի հետո ինքն իրեն 18 հզր ֆունտով վաճառեց «Սանդերլենդին», որը ժամանակի համար շատ լուրջ տրանսֆերային գումար էր: