«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը չի խաղա օրացուցային տարվա մնացած հատվածում։
24 ամյա Մաքալիստերը վնասել էր ծունկը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում (0-2):
Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել էր, որ Ալեքսիսի վնասվածքն ավելի լուրջ է, քան ի սկզբանե սպասվում էր։
«Վեստ Հեմի» դեմ Լիգայի գավաթի քառորդ եզրափակչից առաջ պարզվեց, որ Մաքալիստերը դուրս է մնացել հայտացուցակից և չի խաղա մինչև հունվար:
«Ալեքսիսը չի խաղա այս տարի: Մենք կզգանք նրա կարիքը: Դուք կարող եք նկատել, որ երբեմն մենք կորցնում ենք մեզ խաղադաշտում, և նա այն խաղացողներից է, ովքեր իսկապես շատ հանգիստ են իրնց զգում:
Մենք ունենք մի քանի վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, բայց Վատարուն (Էնդոն) բարելավվում է, մենք ունենք Ռայան (Գրավենբերխ), Կյորտիս (Ջոնս), Հարվի (Էլիոթ), Դոմինիկ (Սոբոսլայ), այնպես որ ամեն ինչ լավ է:» – «Լիվերպուլի» գլխավոր մարզչի օգնական Պեպ Լինդերսի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: