«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ այս տուրում կիսապաշտպան Ռոմեո Լավիան և հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող են իրենց նորամուտը կատարել ակումբի կազմում:
Լավիան և Նկունկուն դեռևս չեն խաղացել «Չելսիի» կազմում՝ նախորդ ամառ համապատասխանաբար «Սաութհեմպտոնից» և «ՌԲ Լեյպցիգից» տեղափոխվելուց հետո:
Երկուսն էլ այժմ ապաքինվել են վնասվածքներից և ուրբաթ օրը մարզվել են խմբի հետ, սակայն պետք է անցնեն ֆիթնես թեստ՝ կիրակի օրը կայանալիք «Բրայթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկվելու համար:
«Մենք պետք է վաղը գնահատենք նրանց վիճակը, իսկ հետո որոշենք: Նրանց նորամուտը մոտ է, և վաղը մենք որոշում կկայացնենք»։- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: