Մեկ տարի «Չելսիի» տրամադրության տակ լինելուց հետո Անգլիայի գավաթը վերականգնման կարիք է ունեցել՝ 80 աշխատանքային ժամ և գրեթե 3000 ֆունտի ծախս:
Արդեն այս շաբաթ օրը տիտղոսը, որը 132 տարեկան է, կունենա նոր սեփականատեր: Գավաթի համար մրցելու են «Մանչեսթեր Սիթին» և «Ուիգանը»:
Վաղը կայանալիք խաղից առաջ Ֆուտբոլի ասոցացիան ստիպված էր վերանորոգել Անգլիայի գավաթը, որը լրջորեն վնասվել էր «Չելսիում» եղած ժամանակ:
-Այն ամբողջովին վնասված էր: Շատ մարդիկ էին ցանկացել իրենց հետքը թողնել այդ գավաթի վրա: Արծաթն այնպիսի մետաղ է, որը կարող է հեշտությամբ ծռվել և ճաքել, եթե խփես: Բարեբախտաբար, վնասված մասերը վերականգնել ենք:
Այս տարի անհրաժեշտ եղավ մոտ 70-80 ժամ ռեստավրացիոն աշխատանքի համար այն դեպքում, երբ սովորաբար 38 ժամը բավականացնում է Գավաթը նորմալ տեսքի բերելու համար: Արդեն 17 տարի վերանորոգում եմ Անգլիայի գավաթը: Այս անգամ այն ամենաշատն էր վնասված,- հայտնել է ռեստավրատոր Քևին Ուիլյամսը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ: