Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում երեկ կեսգիշերին միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:
Արսեն վենգերի սաները 1:2 հաշվով հաղթանակի հասան «Օլդ Թրաֆորդում» և դուրս եկան հաջորդ փուլ: Հանդիպման հաշիվը բացեց Նաչո Մոնրեալը, ում գոլից ընդամենը 3 րոպե հետո Ուեյն Ռունին վերականգնեց հաշվի հավասարությունը: Իսկ լոնդոնյան ակումբի հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց «Յունայթեդի» նախկին հարձակվող Դենի Ուելբեքը:
Գոլեր. Մոնրեալ՝ 26ր, Ռունի՝ 29ր, Ուելբեք ՝ 61ր: