Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Չելսին» հյուրընկալեց երկրորդ լիգան ներկայացնող «Բրենտֆորդին»:
Առաջին խաղակեսում «ազնվականները» անընդհատ գրոհում էին, սակայն «Բրենտֆորդին» մեկ փրկում էր դարպասապահը, մեկ՝ դարպասաձողը:
Երկրորդ խաղակեսում իրավիճակը կտրուկ փոխվեց: «Չելսիի» գոլային տարափի սկիզբը 54-րդ րոպեին դրեց Խուան Մատան: 68-րդ րոպեին Օսկարը գեղեցիկ գոլ հեղինակեց՝ հաշիվը դարձնելով 2:0: Մինչ խաղավարտը «Չելսին» ևս երկու գնդակ խփեց: Աչքի ընկան Ֆրենկ Լեմպարը և Ջոն Թերրին:
«Չելսին» հաղթեց 4:0 հաշվով և դուրս եկավ գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Միդլսբրոյի» հետ:
Գոլեր. Մատա՝ 54ր, Օսկար՝ 68ր, Լեմպարդ՝ 71ր, Թերրի՝ 81ր