Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտտենհեմը» հյուրընկալվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Լիդս Յունայթեդին»:
Դաշտի տերերը անակնկալ մատուցեցին՝ պայքարից դուրս թողնելով Վիլաշ-Բոաշի սաներին:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Լիդսի» անգլիացի հարձակվող Լյուկ Վարնին՝ 1:0: Իսկ 50-րդ րոպեին Ռոս Մակկորմակը հաշիվը դարձրեց 2:0: 8 րոպե հետո լոնդոնցիներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չկարողացան:
«Տոտտենհեմը» պարտվեց 2:1 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
Գոլեր. Վարնի՝ 15ր, Մակկորմակ՝ 50ր, Դեմպսի՝ 58ր