Անգլիայի գավաթի 4-րդ փուլում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Օլդհեմ Ատլետիկին»:
Առաջին լիգայում հանդես եկող թիմը կարողացավ անակնկալ մատուցել և պայքարից դուրս թողնել Բրենդան Ռոջերսի սաներին:
Առաջին խաղակեսում դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Մեթ Սմիթը: Իսկ մերսիսայդյան ակումբից աչքի ընկավ Լուիս Սուարեսը:
Երկրորդ խաղակեսում «Օլդհեմը» մեծացրեց առավելությունը: Գոլի հեղինակ դարձավ անգլիացի պաշտպան Ռիս Ուաբարան` 3:1: Խաղավարտից 10 րոպե առաջ Ջո Ալենը հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի, սակայն ավելին անել «կարմիրներին» չհաջողվեց:
«Լիվերպուլը» պարտվեց 3:2 հաշվով և դուրս մնաց պայքարից:
Գոլեր. Սմիթ՝ 3ր, 45ր, Սուարես՝ 17ր, Ուաբարա՝ 48ր, Ալեն՝ 80ր