«Արսենալի» վինգեր Բուկայո Սական ճանաչվել է Անգլիայի հավաքականի 2021/22 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած մրցաշրջանը բավականին հաջող դասավորվեց Սակայի համար, ով հաստատվել է որպես իր ակումբի առանցքային խաղացող և շարունակել էր փայլել միջազգային ասպարեզում Եվրո 2020-ի եզրափակչին մասնակցելուց հետո:
Նախորդ 12 ամիսներին ազգային հավաքականի լավագույն խաղացողի երկրպագուների քվեարկության ժամանակ Բուկայոն առաջ է անցել «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսից և «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը։
2021/22 միջազգային մրցաշրջանի ընթացքում Սական Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում և խփել 3 գոլ։ Ընդհանուր առմամբ Բուկայոն արդեն 18 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի մարզաշապիկով։
Բացի այդ, 21-ամյա Սական շատ համոզիչ է սկսել նոր մրցաշրջանը՝ Պրեմիեր լիգայի 7 խաղում դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։