Այսօր «Ուեմբլիում» կայացավ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը։ Անգլիայի գավաթի գավաթակիր «Արսենալը» մրցեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսիի» հետ։
Առաջին խաղակեսն անարդյունավետ ստացվեց։ Թիմերն ընդմիջմանը գնացին գոլազուրկ ոչ ոքիով։ Երկրորդ խաղակեսի արդեն առաջին րոպեին «Չելսին» առաջ անցավ հաշվի մեջ։ Հանդիպման հաշիվը բացեց Վիկտոր Մոզեսը։ Խաղավրտից 10 րոպե առաջ կոպիտ խախտման համար Պեդրոն կարմիր քարտի արժանացավ, որից ընդամենը 2 րոպե հետո «Արսենալը» վերականգնեց հաշվի հավասարությունը։ Պատասխան գնդակը խփեց Սեադ Կոլաշինացը։
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով, որտեղ ավելի դիպուկ էին «զինագործները»։ «Արսենալը» 15-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը։
Գոլեր․ Մոզես՝ 46ր, Կոլաշինաց՝ 82ր։
Հեռացում․ Պեդրո՝ 80ր։