• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անգլիայում սկսվում է մրցաշրջանը․ Community Shield-ը «Ուեմբլիում» կվիճարկեն Գվարդիոլայի ու Արտետայի թիմերը

Անգլիան ազդարարում է 2023/2024 մրցաշրջանի մեկնարկը։ Սկսեցինք։ Community Shield-ը կամ Անգլիայի Սուպերգավաթով մեկնարկում է թոփ ֆուտբոլը եվրոպական խաղադաշտերում։ Այս անգամ մրցաշրջանի առաջին պաշտոնական մրցանակւ կվիճարկեն չեմպիոնն ու փոխրեմպիոնը։

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» այս գավաթը կվիճարկեն, քանի որ անցած մրցաշրջանում Անգլիայի գավաթը նվաճել է Գվարդիոլայի թիմը, իսկ Պրեմիեր Լիգայում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արսենալը»։

Ե՞րբ ու որտեղ է կայանալու համդիպումը

Թիմերը մրցաշրջանի պաշտոնական առաջին տիտղոսի համար կհանդիպեն «Ուեմբլի» մարզադաշտում Երևանոի ժամանակով 19։00-ին։ Հայկական ոչ մի հեռուստաընկերություն չի հեռարձակելու հանդիպումը, բայց այլընտրանքներ շատ կան։

Ինչպիսի վիճակում են թիմերը

 

«Արսենալի» կազմում բացակայելու է Գաբրիել Ժեզուսը, ով ծնկի վնասվածքի հետևանքով մի քանի շաբաթ բաց է թողնելու։ Բուկայո Սական պատրսատ կլինի, չնայած նա բացակայում էր «Էմիրեյթսի  Գավաթի» խաղում։ Միկել Արտետան հաստատեց, որ նա ամբողջովին մասնակցում է մարզումներին։

Ալեքսանդեր Զինչենկոն բաց  թողել թիմի նախամրցաշրջանային հավաքը, բայց մարզիչը հաստատեց, որ նա շուտով կվերադառնա մարզումներին։

«Մանչեսթեր Սիթիում» էլ խնդիրները քիչ չեն․ Կեվին դե Բրույնեն ոչ մի հանդիպմանը չի մասնկացել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո, իսկ Նատան Ակեն հուլիս 26-ին «Բավարիայի» հետ հանդիպումից հետո վնասվածքով էր ու հաջորդ հանդիպումը «Ատլետիկոյի» հետ նա բաց թողեց։

«Մենք «Արսենալից» երկու շաբաթ ուշ ենք վերջացրել մրցաշրջանը ու երկո շաբաթ ուշ սկսել է նախապատրաստական փուլը։ Այս առումով թիմը այդքան էլ բավարար վիճակում չէ, բայց մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Սա եզրափակիչ է, ու հուսով եմ, որ մեր մենթալիտետը մեզ կօգնի»,- ասաց Գվարդիոլան։

Արտետան իր հերթին գովասանքի խոսքեր շռայլեց մրցակցին․ «Մենք խաղում ենք եզրափակիչում Եվրոպայի լավագույն թիմի դեմ, բայց գիտենք ինչ չափանիշներ են հարկավոր նման մրցակցի հետ խաղում»։

Հետաքրքիր փաստեր