Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրին Անգլիայի և Բրազիլիայի հավաքականները:
Խաղն ընթացավ հավասար պայքարում: Առաջին խաղակեսում բրազիլիացիները մի քանի գոլային պահ ստեղծեցին, սակայն անգլիացիներին փրկեց Ջո Հարտը: Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց Ուեյն Ռունին:
Երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին բրազիլիացիները: Փոխարինման դուրս եկած Ֆրեդը 48-րդ րոպեին օգտվելով պաշտպանի սխալից հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 60-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը հեռահար հարվածով առաջ մղեց Անգլիային՝ 2:1:
Խաղի մնացած հատվածում թիմերին չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ և Անգլիան հաղթեց 2:1 հաշվով:
Գոլեր. Ռունի՝ 26ր, Ֆրեդ՝ 48ր, Լեմպարդ՝ 60ր