Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլում Անգլիայի ազգային հավաքականը հյուրընկալեց Մոլդովայի ընտրանուն:
Անգլիացիները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 4:0 հաշվով:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը: Առաջին խաղակեսում հյուրերը ևս 2 գնդակ բաց թողեցին: Հաշիվը կրկնապատկեց «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը, իսկ երրորդ գոլն իր հաշվին գրանցեց Դենիել Ուելբեքը:
«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվողը երկրորդ խաղակեսում նաև դուբլ ձևակերպեց՝ 4:0:
Անգլիան հաղթեց և վաստակած 15 միավորով խմբում գրավեց առաջին տեղը:
Գոլեր․ Ջերարդ՝ 12ր, Լամբերտ՝ 27ր, Ուելբեք՝ 45ր, 50ր: