«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդերս Լինդեգորը հայտնել է, որ ցանկանում է դառնալ թիմի հիմնական դարպասապահը:
Լինդեգորը «Յունայթեդում» է 2011թ-ի հունվարից, սակայն նա հիմնականում ապահովագրում է առաջին դարպասապահ Դավիդ Դե Խեային:
28-ամյա դանիացին գոհ է իրենից և հուսով է, որ դեռ հնարավորություն կունենա ամրագրել իր տեղը թիմի հիմնական կազմում:
-Ես վստահ կարող եմ ասել, որ ճիշտ տարբերակ է այստեղ մնալը: Ես նման եմ փոքր ձկան, որը հայտնվել է մեծ ջրամբարում և չկորչելու համար պետք է ուժեղ գտնվեմ:
Կար ժամանակ, երբ ես հիմնական դարպասապահն էի, սակայն ես գիտեմ, որ «Յունայթեդում» իմ երազանքները դեռ չեն իրականացել: Ես ցանկանում եմ մշտապես խաղալ և օգնել թիմին: Դա է իմ երազանքը, որի ընդամենը մի մասն է կատարվել,- ասել է Լինդեգորը: ESPN