Ամառային տրանսֆերայն պատուհանի ընթացքում «Սուոնսի Սիթիի» առաջին նորեկը դարձավ «Մարսելի» նախկին կիսապաշտպան Անդրե Այուն:
25-ամյա Այուի համար պայքարում էին Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբները, սակայն Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընտրեց «Սուոնսին»՝ չորս տարվա պայմանագիր ստորագրելով «կարապների» հետ:
Ուելսյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Անդրեն Գարի Մոնկի թիմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով և կարող է գործել հարձակման ցանկացած գոտում՝ այդ թվում նաև եզրերում:
Ավելացնենք, որ Այուն միջազգային խաղերի մեծ փորձ ունի: Անդրեն Գանայի հավաքականում մասնակցել է 62 հանդիպման, իսկ Աֆրիկայի Գավաթի վերջին խաղարկության ժամանակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: