• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» և «Բրայթոնը» հաղթեցին Եվրոպա լիգայի իրենց խմբերում (տեսանյութ)

«Վեստ Հեմը» և «Բրայթոնը» հաղթեցին Եվրոպա լիգայի իրենց խմբերում՝ համապատասխանաբար «Ֆրայբուրգին» և «Մարսելին»:

«Վեստ Հեմը» դարձավ արագ գոլի հեղինակ, որը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆրայբուրգին»: Էդսոն Ալվարեսը դաշտի կենտրոնական մասից երկար փոխանցումով առաջ նետեց Մոհամեդ Կուդուսին, ով կարողացավ մշակել գնդակը և գրավել մրցակցի դարպասը։

Մինչ ընդմիջում գնալը Ալվարեսն ինքն էլ դարձավ գոլի հեղինակ՝ պատ խաղարկելով Ջարոդ Բոենի հետ, նա հայտնվեց տուգանային հրապարակի կենտրոնական հատվածում, որտեղից էլ անվրեպ հարված կատարեց։

«Վեստ Հեմ» 2 – 0 «Ֆրայբուրգ» 

Գոլերը՝ Կուդուս, Ալվարես։

Ի տարբերություն «Վեստ Հեմի»՝ «Բրայթոնը» միայն հանդիպման վերջնամասում կարողացավ սեղմել «Մարսելին»։ Ժոաո Պեդրոն տուգանային հրապարակում ստացավ գնդակը, ազատվեց պաշտպաններից ու հարվածեց դարպասին՝ 1:0։

«Բրայթոն» 1 – 0 «Մարսել»

Գոլեր՝ Պեդրո

Դեղին՝ Լալանա, Միտոմա, Պեդրո, Սթիլ – Մբեմբա, Օնայի, Սառ

Հետաքրքիր փաստեր