«Վեստ Հեմի» և «Սուոնսիի» նախկին հարձակվող Անդրե Այուն վերադառնում է Անգլիա՝ միանալու Պրեմիեր լիգայի ակումբներց մեկին:
Այուն հանդես է գալիս «Ալ Սադում» 2021 թվականի ամառվանից՝ խփելով 22 գոլ 38 խաղում, սակայն Անդրեն այժմ համաձայնել է վաղաժամկետ խզել պայմանագիրը քաթարյան ակումբի հետ։
Ազատ գործակալի կարգավիճակով՝ «Կրիստալ Փելեսի» հարձակվող Ջորդան Այուի ավագ եղբայրը կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա տրանսֆերային պատուհանից հետո:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Անդրեն արդեն նախնական բանակցություններ է վարում «Էվերթոնի» հետ, ով հունվարին ոչ մի պայմանագիր չի կնքել, սակայն 33 ամյա գանացու տեղափոխության շանսերը ներկայումս 50/50 են: