Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» ձախ պաշտպան Անդրե Սանթոսը հրաժարվել է դառնալ Ուեսլի Սնեյդերի և Դիդյե Դրոգբայի թիմակիցը «Գալաթասարայում»:
Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, հունվարի վերջին «Գալաթասարայն» առաջարկ է արել Սանթոսին վերադառնալու Թուրքիա, որտեղ ավելի վաղ Անդրեն հանդես է եկել «Ֆեներբահչեի» կազմում:
Սակայն 29-ամյա բրազիլացին որոշել է մնալ Լոնդոնում և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Այս պահին Կիերան Գիբսը ծանր վնասվածք ունի, և Սանթոսը մրցակցում է միայն նորեկ Նաչո Մոնրեալի հետ:
Ըստ աղբյուրի՝ այս ամառ «Գալաթասարայը» հնարավոր է վերականգնի հետաքրքրությունը Սանթոսի նկատմամբ: