Ձախ պաշտպան Անդրե Սանթոսը չի պատրաստվում վերջ դնել իր կարիերային «Արսենալում» և մտադիր է վերադառնալ լոնդոնյան ակումբ «Գրեմիոյում» վարձակալանությունը լրանալուց հետո:
Ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը 29-ամյա բրազիլացին անցկացնելու է հայրենիքում:
Սանթոսը խոստովանել է, որ կցանկանար ստանալ երկրորդ հնարավորություն «Արսենալում»:
-Գաղափարն այն է, որ վարձավճարով տեղափոխվել, լավ խաղալ և ուժեղ հետ վերադառնալ: Արդյո՞ք ես ապագա ունեմ ակումբում: Իհարկե: Սա ընդամենը վարձակալության գործարք է, և մրցաշրջանի ավատից հետո կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն գործերը:
Միշտ ցանկացել եմ մնալ այստեղ, մինչև իմ պայմանագրի լրանալը: «Արսենալում» ես լավ եմ զգում, իսկ այստեղ խաղալն ինձ համար պատիվ է: Մինչդեռ ակումբը գնեց մեկ ուրիշ ձախ պաշտպանի, և ինձ համար պարզ դարձավ, որ ես այստեղ չեմ խաղալու: Իսկ ինձ պետք է խաղալ, վերադարձնել վստահությունն ինքս իմ նկատմամբ: «Գրեմիոն» հիանալի հարթակ է դրա համար,- հայտնել է Սանթոսը: Evening Standard