«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Եվրոպա Լիգայում ցացադրած իր խաղի մասին: Նա հայտնել է, որ իրենք փոխել են Անգլիայի վերաբերմունքն այս առաջնության նկատմամբ:
Երեկ երեկոյան լոնդոնյան ակումբը 11-մետրանոց հարվածաշարերով պարտվեց «Բազելին» և դուրս մնաց հետագա պայքարից: Այնուամենայնիվ, Վիլաշ-Բոաշը, ով ավելի վաղ նվաճել էր այդ տիտղոսը «Պորտուի» հետ, լավատեսորեն է տրամադրված:
-Իհարկե, մենք վշտացած ենք, որ դուրս մնացինք, որովհետև այս առաջնության հետ կապված մենք մեծ ձգտումներ ունեինք: Միևնույն ժամանակ մեր խաղացողները հիանալի օրինակ ծառայեցին ամբողջ Անգլիայի համար:
Այն, թե ինչպես էին նրանք վերաբերվում այս մրցաշարին, ինչպես էին խաղում յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, ցույց տվեց երկրին, որ կարելի է այլ կերպ վերաբերվել Եվրոպա Լիգային:
Մենք ստիպեցինք երկրին լուրջ վերաբերվել այս մրցաշարին,- հայտնել է պորտուգալացի մասնագետը: Sky Sports