«Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», Բոլթոնի», «Չելսիի» և «Վեստ Բրոմվիչի» նախկին հարձակվող Նիկոլա Անելկան իր հայրենակից Պոլ Պոգբային խորհուրդ է տալիս դիտարկել Ժոզե Մոուրինյոյի թիմին միանալու տարբերակը:
Այս մրցաշրջանի մեկնարկին Պոգբան նոր պայմանագիր ստորագրեց «Յուվենտուսի» հետ, սակայն դա ամենևին էլ չխանգարեց այն խոսակցություններին, ըստ որոնց հաջորդ ամառ եվրոպական գրանդները լուրջ պայքար կմղեն Պոլի համար:
21-ամյա ֆրանսիացուն համարում են «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» տրանսֆերային նպատակները, սակայն Անելկան կարծում է, որ Պրեմիեր Լիգայում Պոլի համար միայն մեկ հարմար ակումբ կա:
-Ես նրան խորհուրդ կտայի «Չելսին», որն իսկապես մեծ ֆուտբոլիստներ ունի, իսկ նրա ղեկավար Աբրամովիչը ֆինանսական մեծ կարողության տեր է: Կամ էլ «Ռեալը», որն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, եթե ոչ ամենամեծը,- ասել է Անելկան: France Football