«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը ցանկանում է իր թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Ֆլորան Մալուդային:
«Կապույտները» Մալուդային 13.5 մլն ֆունտով ձեռք են բերել 2007թ-ին: Ընթացիկ մրցաշրջանում ակումբը որոշեց հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հունվարին «Չելսին» Մալուդայի համար առաջարկ չստացավ: Ակումբները չեն ցանկանում ձեռք բերել բարձր վարձատրվող և խաղային պրակտիկա չունեցող ֆուտբոլիստի:
Սակայն Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է և «Անժին» պատրաստվում է 1.5 տարվա պայմանագիր առաջարկել Մալուդային: Հիդինգը լավ ծանոթ է Մալուդային, ում հետ աշխատել է «Սթեմֆորդ Բրիջում»:
Հաղորդվում է, որ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է տրանսֆերը իրականացնելու համար անգամ որոշակի փոխհատուցում կատարել ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին լոնդոնյան ակումբում մասնակցել է 145 խաղի և դարձել 35 գոլի հեղինակ: