«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կենտրոնական պաշտպան Կրիստոֆեր Սամբան ամռանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ Մախաչկալայի «Անժի»:
Հունվարին ռուսական ակումբը պատրաստ էր պաշտպանի հետ նոր պայմանագիր ստորագրել, սակայն ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
Սակայն Սամբան առայժմ չի կարողանում արդարացնել շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձը, իսկ «ՔՊՌ»-ն վստահ գնում է դեպի Չեմպիոնշիպ: Թիմին 10 միավոր է բաժանում 17-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլայից»:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Անժին» պատրաստակամություն է հայտնել վերադարձնել Սամբային՝ պահպանելով իր առաջվա աշխատավարձը: «Ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապին մնում է հուսալ, որ Սամբան մրցաշրջանի մնացած հատվածում չի կորցնի մոտիվացիան: