«Ուիգանը» վարձակալում է «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Անխելո Էնրիկեսին:
«Կարմիր սատանաները» չիլիացի տաղանդին ձեռք են բերել ամռանը, և այժմ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է նրան ուղարկել «Ուիգան»` պրակտիկա ձեռք բերելու:
«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Daily-ին տված հարցազրույցում ասել է.
-Անխելոն լավ հարձակվող է: Դուք դրանում շատ շուտ կհամոզվեք: Նա գոլեր է խփել «Ունիվերսիդադ դե Չիլիում», կխփի նաև այստեղ: Համոզված եմ` ապագայում նա կդառնա «Յունայթեդի» կարևոր խաղացող: Նա ինքն էլ կարող է օգտագործել «Ուիգանին», այնպես ինչպես ժամանակին դա արեց Թոմ Քլևերլին: