«Մանչեսթեր Յունայթեդն» ուղարկել է իր ներկայացուցիչներին Իսպանիա` Անխել դի Մարիային հանդիպելու և բանակցելու համար:
«Ռեալ Մադրիդի» արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիան մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է նրան տեսնել իր թիմում 2013-ի ամռանը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը դեռ հստակեցված չէ: