Առանց ռոմանտիզմի մի՞թե հնարավոր է հասնել գեղեցիկին, առանց ռոմանտիզմի Միքելանջելոն անշունչ քարից չէր կերտի Դավիթի արձանը, կամ Ռաֆայելը վրձինի շարժումով չէր ստեղծի «Աթենքի Դպրոցը»։
Մարսելո Բիելսան մեր ժամանակների Միքելանջելոն ու Ռաֆայելն է՝ նույնքան գեղեցիկի ձգտումով ու նույնչափ անհույս ռոմանտիկ, արգենտիանցու ֆուտբոլը հասկանալուց զատ, այն պետք է զգալ, ինչպես բարձրագույն արվեստը, որը կատարսիսի ապրումներով է լցնում սիրտդ, ու ամեն անգամ, երբ արգենտիանցու ֆուտբոլը ընկնում է ռեալիզմի ոտքերի տակ մի տեսակ անհարմար ես զգում, կարծես անարդար ինչ որ բան է եղել, բայց այս անգամ Սոլսկյայերը կասկածանքի տեղ չթողեց հաղթողի արադարության մասով։
Հաճախ հանդիպում են վեճեր, թե որ մարզիչն է տակտիկապես գրագետ, կամ ով տակտիկական այս, կամ այն սխալը թույլ տվեց և այլն։ Մարզչի տակտիկապես գրագետ կամ հակառակը միանշանակ որոշելը բավականին անպտուղ գործ է, քանի որ այն կապված է բազմազան գործոններով։ Օրինակ մարզիչը կարող է հոյակապ գրոհող թիմ կառուցել, բայց լինել անօգուտ պաշտպանվելիս, կամ հոյակապ պատրաստվի հակառակորդի դեմ խաղին, բայց չկարողանա համարժեք պատասխանել մրցակցի տակտիկական վերադասավորումներին։
Մանչեսթեր Յունայթեդ – Լիդս 6-2 խաղը հրաշալի օրինակ է վերը նշվածի․ երկու մարզիչներ, ովքեր ունեն արմատապես տարբեր մոտեցումներ, թե տակտիկային, թե ֆուտբոլին ընդհանրապես։ Բիելսան կառուցում է թիմը զրոյից այն ճանաչելի է, իսկ Սոլսկյայերը շատ լավ է կարողանում իր պատրաստվել հատուկ տվյալ մրցակցի դեմ խաղին , հատկապես, երբ տվյալ մրցակիցը ամեն կերպ ձգտում է տիրել գնդակին ու էլ չեմ խոսում անհատական, կարելի է ասել ինքնասպանական պրեսինգի մասին, որը հաճախակի է կիրառում Լիդսը։ Այ այսպիսին է Բիելսայի թիմը, անվերջ գրոհող, անվերջ գեղեցիկի ձգտումով․․․ ու հենց այդ օգտագործեց Սոլսկյայերը։
Եկեք անցնենք առանձին դրվագներին․
Մարսիյալը լինելով կնետրոնական հարձակվող շատ խորն է նահանջում իր ետեևից տանելով Լյուկ Էյլինգին, նույնը անում է նաև Ֆեռնանդեշը ում հսկում է Ֆիլիպսը, որպեսզի բաց գոտիներ ստեղծվեն խաղընկերների ներխուժման համար
Ահա մեկ այլ դրվագ, որը ավելի հստակ է ցույց տալիս, թե ինչպես է խանգարում Լիդսին անհատական պրեսինգը պաշտպանվելիս ու ինչպես այն օգտագործեց Մանչեսթերը․
Լիդսի կենտրոնական պաշտպան Էյլինգը հետևելով Մարսիյալին հայտնվում է կիսապաշտպանությունում (դեղին), կիսապաշտպան Ֆիլիպսը ու ձախ պաշտպան Ալիոսկին (կարմիր) հետևում են Ջեյմսին, ով ներխուժել է կենտրոն, Ստյուարտ Դալլասը (կապույտ) մնում է աջ պաշտպանի դիրքում Մարկուս Ռեշֆորդի հետ, իսկ Լիյամ Կուպերը մնում է որպես, այսպես ասած, պահեստային (կանաչ):
Այս ամենին հետևում է ներխուժում ազատ գոտիներ, որոնք ստեղծվել էին Մանչեսթերի ֆուտբոլիստների տեղաշարժերով․ օրինակ տեսեք այս դրվագում Մագուայերը գնդակը ստանում է
հստակ գիտի , որ Լիդսի հարձակվող Բեմֆորդը հսկելու է Լինդելոֆին ու ազատ գնդակով ընթանում է առաջ
Մանկունյանցիների բոլոր գոլային պահերը ստեղծվում էին նմանատիպ տեղաշարժերով, քանի որ Լիդսի խաղը հեշտ ընթեռնելի էր․ ավելի հստակ պատկերացում կազմելու համար եկեք վերլուծենք գոլերից մեկը, օրինակ առաջինը․
Ֆիլիպսը, ով հսկում է Ֆեռնանդեշին լքում է նրան (սլաքով նշվածը), քանի որ գնդակով Լիդսն է, ու Բիելսայի թիմի բոլոր խաղացողները գտնվում են ավելի առաջ Մանչեսթերի ֆուտբոլիստներից, այսինքն չեն հսկում նրանց
Կորստի դեպքում վիճակը դառնում է անդառնալի վատ, (հենց սա է անհատական պրեսնիգի ինքնասպան որոկավորելուս պատճառը)․ տեսեք մանկունյանցիների քանի ֆուտբոլիստներ են ազատության մեջ։ Արդյունքում Մակտոնամին դառնում է գոլի հեղինակ։
Այս խաղում Սոլսկյայերին հաջողվեց օգտագործել իր թիմի ուժեղ կողմերը հակադրելով մրցակցի թույլ կողմերին, ԱՊԼ-ում չկա նորվեգացու համար ավելի հարմար մրցակից , քան Բիելսան է։
Մարսելոն ստեղծագործում է, իսկ ստեղծագործողի համար միակ ուղին դա գեղեցիկի ուղին է, սա նորվեգացու հաղթանակի նսեմացում չէ, ամենևին, ուղղակի միշտ էլ հեշտ է, երբ դու գիտես, որ մրցակիցդ չի շեղվի իր ուղուց և ոչ մի դեպքում։
Արգենտիանցին խաղից հետո նշեց, որ ինքը չի համարում, թե պարտվել է Լիդսը տակտիկապես ու ամեն ինչ կարող էր հակառակ դասավորվել։
Բիելսային հասկանալ անհնար է, եթե դու ուղղակի սթափ դատում ես, այս առումով հրաշալի ասույթ ունի Նիկոլո Տեսլան․ «կարելի է դատել սթափ, բայց կարելի է նաև մտածել խորրը և լինել խենթ»։
Կարեն Պողոսյան