Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացառել է «Չելսի» վերադառնալու հնարավորությունը:
«Չելսիից» Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո լուրեր են պտտվում, որ լոնդոնյան ակումբը դիտարկում է Անչելոտիին որպես իր հաջորդ հիմնական մարզիչ:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Չելսիի» դեմ առաջին խաղից առաջ, այնուամենայնիվ, Անչելոտին հասկացրեց, որ այլ մտադրություններ ունի: Միաժամանակ Կարլոն հաջողություն է մաղթում իր նախկին ակումբին և իր ժամանակավոր մարզիչ՝ Ֆրենկ Լեմպարդին։
«Ես տխուր եմ («Չելսիում» տիրող իրավիճակի պատճառով), այո: Ես հիանալի հիշողություններ ունեմ այս ակումբի և այն մարդկանց մասին, ովքեր դեռ աշխատում են այնտեղ»:
«Իհարկե, ես «Չելսիի» երկրպագու եմ, քանի որ այնտեղ անցկացրել եմ երկու իսկապես հիանալի տարիներ»:
«Վերադարնա՞լ այնտեղ: Ոչ: Հուսով եմ, որ Լեմպարդը հիանալի աշխատանք կկատարի նրանց հետ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: