Հարձակվող Մայքլ Անտոնիոն մինչև հունվարի վերջ կմնա «Վեստ Հեմի» հիվանդանոցում՝ մարզման ժամանակ տեղի ունեցած վնասվածքի կրկնության պատճառով:
Անտոնիոն բացակայում է նոյեմբերի 12-ից՝ ծնկի վնասվածքի պատճառով, որը ստացել էր Յամայկայի հավաքականում:
Արդեն ապաքինվելով վնասվածքից՝ Անտոնիոն պատրաստվում էր խաղալ Անգլիայի գավաթի 3-րդ փուլի «Բրիսթոլ Սիթիի» դեմ կայանալիք խաղում, սակայն ի դժբախտություն Մայքլի՝ նա կրկին վնասեց ծունկը թիմի վերջին մարզումներից մեկի ժամանակ։
33 ամյա խաղացողը ծանրացրել է ծնկի վիճակը մարզման ժամանակ անհաջող սահընկումից հետո և այժմ բաց կթողնի ևս երկու-երեք շաբաթ, հայտնում է The Telegraph-ը։
Մինչ վնասվածքը Անտոնիոն մասնակցել է Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Վեստ Հեմի» բոլոր 12 հանդիպումներին: Մայքլի բացակայության ժամանակ «մուրճահարների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գերադասում է հարձակվողի դիրքում օգտագործել Ջարոդ Բոենին, ով արդեն 13 գոլ է խփել։