«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիո Վալենսիան խոստովանել է, որ հիասթափված է ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած իր խաղից:
2011/2012 մրցաշրջանի արդյունքներով Վալենսիան ճանաչվել էր թիմի լավագույն խաղացող: Մինչդեռ այժմ Անտոնիոն կորցրել է տեղը մեկնարկային կազմում և ավելի հաճախ է հայտնվում պահեստայինների նստարանին:
Ֆուտբոլիստի խոսքերով նման հետընթացի պատճառը ծնկի և մեջքի վնասվածքներն են, որոնք մինչ այսօր զգացնել են տալիս:
-Այս մրցաշրջանն անձամբ ինձ համար չի ստացվում այնպես, ինչպես ես կուզենայի:
Կարծում եմ, որ սրանում դերակատարում ունեցան վնասվածքները: Ես դեռ ցավ եմ զգում վերջին վնասվածքից հետո: Սա ազդեց իմ առաջընթացի վրա,- հայտնել է Վալենսիան: ESPN