«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կենտրոնական պաշտպան Անտոն Ֆերդինանդը պաշտոնապես վարձավճարով տեղափոխվեց «Բուրսասպոր» մինչև մրցաշրջանի ավարտը:
Հարի Ռեդնապի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո 27-ամյա Ֆերդինանդը կորցրեց տեղը հիմնական կազմում:
Ռեդնապը չփորձեց համոզել ֆուտբոլիստին, նույնիսկ չնայած Ռայան Նելսենի մոտալուտ հեռանալուն: Մրցաշրջանի մնացած մասը Անտոնը խաղային պրակտիկա ձեռք կբերի թուրքական ակումբում:
Անտոնը «ՔՊՌ»-ում խաղում է 2009 թվականի օգոսոտսից՝ տեղափոխվելով «Սանդերլենդից»: Այս ընթացքում նա մասնակցել է 49 հանդիպման: