«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ չի բացառում Թիերի Անրիի վարձակալական հիմունքներով վերադարձը:
Հունվարին, երբ ավարտվի ՄԼՍ-ի մրցաշրջանը, ամերիկյան ակումբների մի շարք ֆուտբոլիստներ կքննարկեն կարճաժամկետ վարձակալությամբ անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորությունը: Այդ ֆուտբոլիստների թվում են Ռոբի Քինը, Թիմ Կեհիլը և Լենդոն Դոնովանը:
Այս հնարավորությունից, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, կարող է օգտվել 35-ամյա Թիերին: Վենգերի խոսքերով Անրին այժմ լավ մարզավիճակում է և կարող է օգնել «Արսենալին»:
-Հունվարին կվերադառնա՞ «Արսենալ»: Ես չգիտեմ, բայց նա չի բացառում:
Ես չգիտեմ, արդյո՞ք դա նրան կհետաքրքրի:
Անցած տարի մենք վարձակալեցինք Անրիին, քանի որ թիմին չէր կարող օգնել Ժերվինյոն: Դա լավ փոխարինում էր: Այս տարի էլ Ժերվինյոն կմեկնի աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը: Ուստի մենք հարձակման գծում լուրջ խնդիրներ կունենանք, հատկապես եթե Շամախը հեռանա,- ասել է Վենգերը: Daily Mirror