Ռեբեկա Ուելչը դարձել է առաջին կին մրցավարը, ով սպասարկելու է Պրեմիեր լիգայի հանդիպում՝ չորրորդ մրցավարի պաշտոնում։
Դեռևս 2021 թվականին Ուելչը դարձավ Ֆուտբոլի լիգայի առաջին կին մրցավարը, երբ նա սպասարկեց Երկրորդ լիգայի «Պորտ Վեյլի» և «Հարոգեյթի» միջև կայացած հանդիպումը։
Այդ ժամանակվանից Ուելչն աշխատել է Լիգա 1-ի և Չեմպիոնշիպի հանդիպումներում որպես դաշտում հանդես եկող մրցավար, ինչպես նաև Պրեմիեր լիգայի խաղերում՝ որպես եզրային մրցավար՝ հետևելով հանրահայտ Շոն Մասսի-Էլիսի օրինակին:
Առաջիկա շաբաթ օրը 39 ամյա անգլիացին կարիերայի հերթական քայլը կանի և կփորձի իրեն չորրորդ պաշտոնյայի դերում «Ֆուլհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ժամանակ։
Ջոն Բրուքսի անձնակազմի կազմում Ուելչը կաշխատի գլխավոր մարզիչներ Մարկո Սիլվայի և Էրիկ Տեն Հագի հետ եզրերում: