«Ասթոն Վիլան» համաձայնելության է եկել «Ռեալ Բետիսի» ձախ պաշտպան Ալեքս Մորենոյի 13,2 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու շուրջ:
BBC-ն ակնկալում է, որ Մորենոն կլինի «Վիլայի» առաջին ձեռքբերումը Ունայ Էմերիի օրոք:
Առաջիկա 48 ժամվա ընթացքում 29 ամյա իսպանացին բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կմիանա բիրմինգհեմյան ակումբին։
Նշենք, որ անցած ամառ Մորենոյին, ով Լա Լիգայում այս մրցաշրջանում անցկացրել է «Ռեալ Բետիսի» բոլոր հանդիպումները, բացառությամբ մեկի, կապում էին «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։
«Վիլայում» Մորենոն կպայքարի Լյուկա Դինի հետ, ով ընդամենը 12 ամիս առաջ 25 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Էվերթոնից»: