«Ասթոն Վիլան» հաստատել է «Չիկագո Ֆայրի» հարձակվող Ջոն Դյուրանի պայմանագիրը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին «Վիլան» հայտարարեց Դյուրանի վերաբերյալ «Չիկագո Ֆայրի» հետ ձեռք բերված համաձայնության մասին, իսկ մեկ շաբաթ անց բիրմինգհեմյան ակումբն ավարտեց գործարքը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, MLS-ի ակումբը Դյուրանի համար կարող է ստանալ մինչև 18 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում, այդ թվում՝ երաշխավորված 14,75 մլն ֆունտ:
«Չիկագո Ֆայրի» կազմում անցկացրած 28 խաղում 19 ամյա Դյուարնը խփել է 8 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։ Ջոնն իր նորամուտը Կոլումբիայի ազգային հավաքականում նշել է 2022 թվականի սեպտեմբերին։
«Վիլլա Պարկում» Դյուրանը դառնում է Դենի Ինգսի փոխարինողը, ում տրանսֆերը վաճառվել է «Վեստ Հեմին» 15 միլիոն ֆունտով: