«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հայտնել է, որ հույս ունի մոտակա ժամանակներս տեղափոխվել «Լիվերպուլ»:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պարբերաբար հայտնում է, որ մտադիր է պահել Պեպե Ռեյնային: Չնայած դրան՝ լուրեր են պտտվում, որ մերսիսայդյան ակումբը պատրաստվում է նոր հիմնական դարպասապահ ձեռք բերել:
-Ցանկանում եմ հուլիսի 10-ին «Լիվերպուլի» բոլոր խաղացողների հետ սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին,- հայտնել է Ասմիրը: The Telegraph