«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը խոստովանել է, որ փորձում է անտեսել տրանսֆերային բամբասանքները: Նա բացառապես կենտրոնացել է իր խաղի վրա:
Լուրեր են պտտվում, որ 25-ամյա խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Վերջերս էլ անձամբ Ասմիրը հայտնեց, որ սպասում է` ամռանն իրեն կվաճառեն: Չէ՞ որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ստոկը» ձեռք բերեց տաղանդավոր Ջեկ Բուտլանդին: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և Բեգովիչը մտածում է բացառապես «Ստոկի» մասին:
-Պետք է խոստովանեմ, որ հաճելի է լսել նման բաներ, քանի որ դա նշանակում է, որ աշխատանքդ լավ ես կատարում:
Սակայն ես ժամանակ չունեմ այդ մասին մտածելու համար: Ինձ հետաքրքրում է միայն «Ստոկը»: Ցանկանում եմ առավելագույնը հաջող հանդես գալ իմ թիմի ու իմ հավաքականի համար: Ամեն ինչ հեշտ է: Ժամանակ չունեմ մտածելու տեղափոխվելու կամ այլ բանի մասին,- հայտնել է Բեգովիչը: SportSport