«Ստոկի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը հայտնել է, որ պատրաստ է մնալ իր ներկայիս ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում, եթե իր ծառայությունների կարիքն ունենան:
Վերջին ամիսներին 25-ամյա խաղացողի անունը կապում են «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մինչդեռ անձամբ Բեգովիչը չի բացառում, որ կմնա «Ստոկում»:
-Այս բոլոր շշուկներն ինձ դուր են գալիս և բավականին հաճելի են, սակայն ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա այստեղ: Պատրաստ եմ աշխատել պայմանագիրս, քանի դեռ «Ստոկն» իմ կարիքն ունի: Գիտեմ, որ ֆուտբոլը բիզնես է, և տեսնենք, թե ինչ կլինի:
Երբեք չես իմանա, թե քեզ ինչ է սպասվում հետագայում, սակայն այս պահին ես պատրաստվում եմ ապագայում էլ լինել այստեղ: Երջանիկ եմ այստեղ և շատ եմ ցանկանում օգնել ակումբիս առաջ գնալ: Բոլորս էլ ցանկանում ենք տիտղոս նվաճել և լինել առավելագույնը հաջողակ: Դա է մեր գլխավոր նպատակը,- հայտնել է Ասմիրը: The Sentinel