• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ասպասը և Էնրիկեն վստահ են, որ «Լիվերպուլը» կարող է հաղթել Պրեմիեր Լիգան

Յագո Ասպաս«Լիվերպուլի» իսպանացի ֆուտբոլիստներ Յագո Ասպասը և Խոսե Էնրիկեն հույս են հայտնել, որ արդեն այս տարի կփորձեն պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

Եթե երկուշաբթի երեկոյան «կարմիրները» հաղթանակ տանեն «Սուոնսիին» հյուրընկալվելիս, ապա 3 միավորով կմեծացնեն իրենց առավելությունը մրցակիցների նկատմամբ:

-Մենք բարձրակարգ հարձակման գիծ ունենք: Դանիել Սթարիջի և Լուիս Սուարեսի հետ մենք կարող ենք ցանկացած պաշտպանություն հաղթահարել: Միանշանակ, այս մրցաշրջանում մեր կողմից չեմպիոնության համար պայքարելն անմտություն չի լինի,- Ասպասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Էնրիկեն համաձայնվում է իր հայրենակցի հետ և կարծում է, որ Պրեմիեր Լիգան հաղթելն իրատեսական նպատակ է:

-Երբեք չես իմանա, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, սակայն մենք պետք է իրատես լինենք: Մեր նպատակն ուժեղագույն քառյակում լինելն է, սակայն ես հույս ունեմ, որ մենք կպայքարենք տիտղոսի համար, դա անհնար բան չէ,- Goal-ի հետ հարցազրույցում հայտնել է Էնրիկեն:

Հետաքրքիր փաստեր