Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:
«Ազնվականները» հերթական հաղթանակը տարան՝ ավելի մեծացնելով երկրորդ տեղում գտնվող «Սիթիի» նկատմամբ ունեցած միավորների տարբերությունը:
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավսարությունը, իսկ 66-րդ րոպեին Բրանիսլավ Իվանովիչը խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Գոլեր. Ազար՝ 8ր, Օկորե՝ 48ր, Իվանովիչ՝ 66ր: