Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Վիլլա Պարկում», ուր տեղի «Աստոն Վիլլան» ընդունել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Խաղի բոլոր երեք գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Նախ 11-մետրանոցից «վիլլացիներին» առաջ մղեց Կրիստիան Բենտեկը, իսկ 79-րդ րոպեին Շառլ Նզոգբիան հաշիվը դարձրեց 2:0: Խաղավարտին Էշլի Ուեսթվուդը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 2:1:
«Աստոն Վիլլան» հաղթեց 2:1 հաշվով և լքեց վտանգավոր գոտին: «Վիլլացիները» վաստակած 24 միավորով տեղափոխվեց 17-րդ հորիզոնական:
Գոլեր. Բենտեկ՝ 74ր (11մ), Նզոգբիա՝ 79ր, Ուեսթվուդ՝ 87ր (ինքն.)