Պրեմեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Բիրմինգհեմում ուժերը չափեց տեղի «Աստոն Վիլլայի հետ»:
«Քաղաքայինները», ովքեր նախորդ տուրում ջախջախիչ հաղթանակ տարան գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, անակնկալ պարտություն կրեցին «Վիլլա Պարկում»:
Բավական դրամատիկ խաղում առաջինը հաջողության հասան Մանուել Պելեգրինիի սաները, սակայն երկրորդ խաղակեսում «վիլլացիները» վստահ խաղ անցկացրին և կարողացան խաղն ավարտել իրենց հաղթանակով: «Սիթիից» գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն և Էդին Ջեկոն, իսկ Պոլ Լամբերտի սաներից աչքի ընկան Կարիմ Էլ-Ահմադին, Լեանդրո Բակունան և Անդրեաս Վեյմանը:
Գոլեր․ Տուրե՝ 45ր, Էլ-Ահմադի՝ 51ր, Ջեկո՝ 56ր, Բակունա՝ 73ր, Վեյման՝ 75ր: