«Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ավրամ Գլեյզերն արձագանքել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի այն հայտարարությանը, թե «կարմիր սատանաների» սեփականատերերը թքած ունեն ակումբի վրա։
Ռոնալդուն նման հայտարարություն է արել Պիրս Մորգանին տված իր սկանդալային հարցազրույցի ժամանակ, որն ի վերջո հանգեցրել է Կրիշտիանուի պայմանագրի խզմանը։
Ֆլորիդայի Ուես Պալմ Բիչում լրագրողների կողմից նկավա Գլեյզերը չի հերքել Ռոնալդուի խոսքերը՝ միայն հաստատել է դրանք , և հայտարարել է, որ«Յունայթեդը» վաճառվում է։
«Ինչպես երեկ հայտարարեցինք, տնօրենների խորհուրդը հետազոտություն է կատարել և որոշել է ուսումնասիրել տարբեր ռազմավարական տակտիկաներ, և դա այն է, ինչով մենք զբաղված ենք այս պահին»:
«Նա հիանալի խաղացող էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ես գնահատում եմ այն ամենը, ինչ նա արել է ակումբի համար և մաղթում եմ նրան ամենայն բարիք ապագայում»,- ասել է Գլեյզերը Sky Sports-ին տված հարցազրույցում: